Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ անձնակազմի ռոտացիայի ավարտի մասին։
«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է գերատեսչության տեղեկագրում։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների 24 դիտակետերի ապամոնտաժման մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։
ՀՀ փոխվարչապետը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է արցախցիների բնակարանային կարիքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց...