Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Արցախից հայերի բռնագաղթի համար մեղադրել է Հայաստանի և Արցախի իշխանություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովի կարծիքով Արցախի վրա հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը խաղաղ բնակչությանը «բռնության չի ենթարկել»։