Արցախից բռնի տեղահանված ուսանողների աջակցության մասով արդեն իսկ փոխանցել ենք գումարները և համապատասխան վճարումներն արվում են, իսկ շահառուների շրջանակն անպայման կընդլայնվի, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ եկող շաբաթ կառավարության նիստում նոր որոշում կընդունվի և փոխհատուցում կտրվի այն ուսանողներին, որոնք սովորում էին ՀՀ բուհերում, սակայն նրանց համար վճարում էին Արցախի իշխանությունները։
«Ինչ վերաբերում է բուհերի ու քոլեջների այն ուսանողներին, որոնց ընտանիքները բռնի տեղահանվել են և ֆինանսական դժվարություններ ունեն, այս մասով նույնպես աշխատում ենք, և շահառուների շրջանակը կընդլայնենք»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ոչ միան պետության, այլ նաև շահագրգիռ գործընկերների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։