Փետրվարի 23-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է անձրև։ Ցերեկը կանխատեսվում է 10-12, երեկոյան՝ 4-6 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 1-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 23-ի ցերեկն սպասվում է 0-4 աստիճան տաքություն:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, Տավուշի մարզում՝ 5-8 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։
Արմավիրում ցերեկը կլինի 12-13 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 2-5 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է մինչև 3 աստիճան տաքություն։