Թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն ԱՄՆ-ում կմասնակցեն բարեգործական խաղի, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը, հայտնում է «301arm»-ը։
Հանդիպումը կկայանա մարտի 16-ին՝ Լոս Անջելեսում։ Բարեգործական ձեռնարկը կազմակերպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Գլենդելի մասնաճյուղը:
Խաչանովը ներկայումս Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Նա հաղթել է չորս միջազգային մրցաշարերում և ապահովել արծաթե մեդալ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ 2023-ին Խաչանովը հասել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։