Հայաստանի տարածքում ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Գիշերը կդիտվի 6-8 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 2-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կդիտվի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3,7 մ/վրկ արագությամբ: