Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Երևանում նույնպես ապրիլի 9-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 9-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, գիշերն սպասվում է կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2.9 մ/վրկ արագությամբ: