BMW ընկերությունը հրապարակել է նոր սերնդի M3 Touring սպորտային ունիվերսալի առաջին պաշտոնական լուսանկարը: Ենթադրվում է, որ մեքենան, որը կստանա 510 ձիաուժ շարժիչ, նորամուտը կնշի 2022 թվականին: Այս մասին հայտնում է autonews.ru-ն։
Նոր նմուշում կարելի է տեսնել մեծ անվահեծեր՝ բազմաթիվ ասեղներ և արտանետումային համակարգի չորս կրկնակի հատումներ: Ինչ վերաբերում է թափքի դիմային հատվածին, ապա դրա բնորոշ առանձնահատկություն հանդիսացող հսկայական «քթանցքները» կդառնան ռադիատորի վանդակները, որոնք ավելի վաղ հայտնվել էին M3 սեդանում։
Բացի դրանից նոր BMW M3 Touring-ը կստանա 3,0 լիտրանոց վեց մխոցանի շարքային բենզինային շարժիչ՝ երկու տուրբիններով, որը ստանդարտ տարբերակում կզարգացնի 480 ձիաուժ, իսկ Competition տարբերակում՝ 510 ձիաուժ ։