Apple ընկերությունն արձագանքել է Ռուսաստանում iPhone-ի, MacBook-ի և այլ տեխնիկայի վաճառքը դադարեցնելու խնդրանքներին: Այս պահին ընկերության տեխնիկան չի կարելի ձեռք բերել ընկերության պաշտոնական ռուսական կայքում:
Ցանկացած սարք պատվիրելու փորձի ժամանակ օգտատերը, ի վերջո, ստանում է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Առաքումը ներկայումս անհասանելի է»։
Հիշեցնենք, որ երեկ re:Store առցանց խանութը, որը Apple Premium Reseller կարգավիճակ ունի, նկատելիորեն բարձրացրել է Ռուսաստանում iPhone 13 շարքի բոլոր մոդելների գները։ Այսօր գները ճշգրտվել են, սակայն առաքման ժամկետները բոլոր մոդելների համար չեն նշվում։