Հունիսի 02-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 7 – ում, կհայտնվի Apple-ի հեղինակավոր Apple Authorised Reseller կարգավիճակով iSpace խանութ-սրահը։
Սա նշանակալի իրադարձություն է Apple բրենդի երկրպագուների համար, քանի որ այժմ արդեն հնարավոր կլինի նույն վայրում ընտրել ու գնել սարքը, սովորել այն օգտագործելու նրբությունները, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն, էքսկլյուզիվ ծառայություններ կամ օգտվել սերվիս կենտրոնի վերանորոգման ծառայություններից։ Եվ այդ ամենը` Apple-ի մակարդակին համապատասխան առանձնահատուկ մթնոլորտում։