Հայկական ծագում ունեցող ServiceTitan ընկերությունն ընդգրկվել է Forbes-ի վարկածով լավագույն ամպային ընկերությունների թոփ-100-յակում։ Այս մասին հայտնում է ARKATelecom հեռահաղորդակցային պորտալը։
ServiceTitan Armenia ընկերությունը, որը հիմնադրել են հայաստանցիներ Արա Մագդեսյանն ու Վահե Ղազարյանը, ամերիկյան Forbes-ի վարկածով զբաղեցրել է լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը:
ServiceTitan-ը կենցաղային ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների համար ծրագրային ապահովման տրամադրման շուկայի առաջատարներից մեկն է. այն գնահատվում է 9,5 մլրդ դոլար:
Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1800 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: