Bayraktar TB2 հարվածային դրոններ արտադրող Baykar Makina ընկերությունը նախատեսում է ավելացնել անօդաչուների արտադրությունը, պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Հալյուկ Բայրաքթարը։
Այս մասին սեպտեմբերի 2-ին հաղորդում է ադրբեջանական АВС.AZ լրատվական գործակալությունը։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ներկայում Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկության հնարավորությունները կազմում են տարեկան 200 հատ:
«Մենք նախատեսում ենք հաջորդ տարի Bayraktar TB2-ի արտադրության ցուցանիշը հասցնել մինչև 500 միավորի, իսկ Bayraktar Akıncı-ն՝ 40 միավորի», – ասել է Հալյուկ Բայրաքթարը:
Գլխավոր տնօրենը նշել է, որ Baykar Makina-ն մշտապես միջոցներ է ներդնում արտադրության զարգացման համար՝ հաշվի առնելով ոչ միայն Թուրքիայի պահանջները, այլև ընկերության արտադրանքի նկատմամբ համաշխարհային աճող պահանջարկը:
Բայրաքթարն ընդգծել է, որ Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերի պատվիրատու երկրների թիվը հասել է 24-ի, իսկ արտահանման եկամուտների մասնաբաժինը եկամուտների ընդհանուր զամբյուղում կազմում է 98 տոկոս: