Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Հայկական ավիացիան։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ BrusselsAirlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները:
Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: