Հունիսի 1-ից տեղի են ունենալու առաջին դասարանցիների գրանցումները՝ առցանց: 1-10-ն այն առաջին դասարանցիների համար են, ովքեր ունեն տվյալ դպրոցում սովորող եղբայր կամ քույր և աշխատող ծնող, իսկ 10-ից հետո՝ մնացած բոլորի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ 2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց. «Ես որոշ գրառումներ եմ տեսել, որ իրենց երեխային չեն գրանցի, քանի դեռ պարզ չէ՝ սեպտեմբերի 1-ից դաս լինելու է, թե՝ չէ: Եկեք ձեր երեխաներին գրանցեք, հետո կտեսնենք: Ամեն ինչ կանենք, որ սեպտեմբերի 1-ից դասերը բնականոն լինել»:
Ինչ վերաբերում է Վերջին զանգին, ապա ԿԳՄՍ նախարարությունը խստիվ արգելում է դրա հետ կապված զանգվածային միջացառումների անցկացումը։
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանը համադպրոցական ժողով է անցկացնում
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանը համադպրոցական ժողով է անցկացնում
Опубликовано Armenia Today – հայերեն Суббота, 30 мая 2020 г.