ՀՀ տարածքում ավտոճանապարհները հունիսի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելելու մասին որոշումը մնում է ուժի մեջ: Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։