Կոտայքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5 կմ երկարությամբ ամբողջովին կասֆալտապատվի այս տարի՝ հիմնովին կփոխվեն նաև կից ջրահեռացման համակարգերն ու լուսավորություն կանցկացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Անցյալ տարի լիովին փոխել ենք ճանապարհի տակով անցնող խմելու ջրագծերն ու մյուս կոմունիկացիաները, որպեսզի հետագայում ճանապարհի հատվածական հատումներ թույլ չտանք։ Այս ծրագիրը նույնպես հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից. 292մլն ՀՀԴ միջոցներ կուղղվեն այն իրականացնելուն (45%/55% համաֆինանսավորմամբ)»,- գրել է մարզպետը։
Պետրոսյանը նշել է, որ այս ճանապարհով է անցնում դեպի Կոտայքի պատմամշակութային գոհարներից մեկը՝ Թեղենյաց վանական համալիր տանող ուղին. հիմնանորոգվող հատվածը մեկնարկում է գյուղի կենտրոնական հրապարակից և ձգվում է մինչև գյուղեզր։ Վանական համալիր ձգվող՝ շուրջ 2.5կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի և հողային աշխատանքների միջոցով անցանելի կդարձվի մեքենաների համար։ Գյուղի վերևում՝ անտառափեշին կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։
Կոտայքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5կմ երկարությամբ ամբողջովին կասֆալտապատվի այս տարի՝ հիմնովին…
Опубликовано Romanos Petrosyan Четверг, 2 июля 2020 г.