Այս պահին Յուքոմի բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Յուքոմի կապի խափանմանը:
«Բոլոր ծառայությունների ամբողջ ծավալով վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից։
Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում»,-հայտնել է նա։
Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ»