ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ մարզի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց՝ ավելի քան 4 կիլոմետր երկարությամբ:
Գեղարքունիքի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր
արժեքը կազմում է 18 միլիոն 972 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 322 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 650 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը:
Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվելու է 134 լուսատու եւ հենասյուն:
Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի Կ. Դեմիրճյան, Վ. Սարգսյան, Նժդեհ, Պ. Սեւակ, Ս. Գրիգորյան, Սարալանջի, Ա.Իսահակյան, Հ. Ավետիսյան, Վ. Ստեփանյան, Գետափի, Հ. Շիրազ եւ Զորավար Անդրանիկ փողոցներում եւ աշխատելու է ԼԵԴ համակարգով:
Սրանով համայնքը ունենում է մոտ 80 տոկոսի չափով լուսավորություն: