Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ, նահատակվա՛ծ եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք: Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է վարչապետը:
Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 14 июля 2020 г.