Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր լորդ Արա Դարզիի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին անդրադարձել են մասնավորապես նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես, որ լորդ Դարզին 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը:
Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն և հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։