«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: Այս մասին տեղեկանում ենք «Qatar Airways»-ի պաշտոնական էջից:
Նշվում է, որ ավիաընկերությունը սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:
Հիշեցնենք՝ «Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: