ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «21-րդ դարի ամենահզոր զենքը՝ մարդ մնացած մարդը։ #ՀԱՂԹԵԼԵՆՔ»:
Հիեցնենք, որ Աննա Հակոբյան գտնվում է Արցախում: Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Քաղաք ներթափանցած դիվերսիոն խումբը Հադրութում սպանել է մոր ու որդու: