ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում:
Կլիմայի և գիտության հարցերով գործակալության անձնակազմում նախագահի հատուկ օգնական կնշանակվի Ջեֆ Մարությանը։ Այս մասին հայտնում է dcist.com-ը:
Մարությանը Բայդենի քաղաքական թիմից չէ։
Օրերս հայտնի էր դարձել նաև, որ մեկ այլ հայազգի՝ լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը, Բայդենի վարչակազմում կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: