Մայիսից Չելյաբինսկի օդանավակայանից կիրականացվեն միջազգային չվերթներ։ Այս մասին հայտնել է Znak-ը։
«Новапорт» հոլդինգը դիմել է Ռոսավիացիային՝ Չելյաբինսկից արտերկիր թռիչքների թույլտվություն ստանալու համար:
Մայիսից նախատեսվում է փոխադրումներ իրականցնել Թուրքիա՝ Ստամբուլ, Անթալիա և Դալաման քաղաքներ, ինչպես նաև ԱՊՀ երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Հաստատվել է մի քանի ընկերությունների շահագրգռվածությունն այնպիսի ուղղություններով, ինչպիսին է Կիպրոսը։ Պլանավորվում են նաև թռիչքներ Թունիսի և Եգիպտոսի ուղղություններով։