Ադրբեջանից վերադարձած երեք հայ զինծառայողներ այս պահին բուժզննում են անցնում, նրանք արդեն կապվել ու զրուցել են իրենց հարազատների հետ:
Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ռազմագերիները հայրենիք են վերադարձվել ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ջանքերով:
Պատգամավորն ասաց, որ վերադարձող երեք զինծառայողներից մեկը Շիրակի բնակիչ Սամվել Շուխյանն է: