Միայն ներողությունը չէ, գործողություններ ևս իրականացվել են։ Որոշ անձինք այս դեպքի առնչությամբ աշխատանքից ազատվել են, որոշները՝ խիստ նկատողություն են ստացել ու հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղում զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների դեպքին։
Դիտարկմանը՝ դուք եք գլխավոր պատասխանատուն՝ Ավանեսյանն այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ այս պահին քննություն է իրականացվում։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հաստատվեց այն տեղեկությունը, որ Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։ Ավելի վաղ Ավանեսյանը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ նշվածն իր բացթողումն է։