Առողջապահության նախարարությունն անդրադառնալով բժիշկ-վիրաբույժ «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե «Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը»։
Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ հերյուրանք տարածելուց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ ձայներ հավաքելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով:
«Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը»,- հավելել են նախարարությունից։