Բարսելոնայում հրաժեշտի ասուլիսում Լիոնել Մեսսիի օգտագործած անձեռոցիկը վաճառվում է մեկ միլիոն դոլարով:
Նման հայտարարություն, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, տեղադրվել է Mercado Libre կայքում:
Մամուլի ասուլիսի ժամանակ ակումբից հեռանալու մասին հայտարարելիս արգենտինացի հարձակվողը չի կարողացել զսպել արցունքները։
Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարել էր, որ անհնար կլինի երկարաձգել պայմանագիրը «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի հետ՝ Իսպանիայի առաջնության ֆինանսական սղության պատճառով:
Մեսսին այս շաբաթ պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: