Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: