Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով հատկացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված 13 միլիոն 440 հազար դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 14 միլիոն 699 հազար դրամ: Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության նիստի ժամանակ։
Չբավարարող 1 միլիոն 259 հազար դրամը կառավարության որոշմամբ կվերաբաշխվի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով ՏԿԵՆ նախարարության «11001 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում» միջոցառմանը տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով առաջացած տնտեսումներից:
«Հոդվածով նախատեսված աուդիտորական ծառայությունները ձեռք են բերվել ցածր գնով և առաջացած տնտեսումներից 1 միլիոն 259 հազար դրամն առաջարկում ենք ուղղել 1148 «11005 Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառմանը»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Որոշման նախագծի ընդունմամբ կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում: