Հայաստանում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, սեպտեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչև 5-10 մ / վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ / վրկ: Սեպտեմբերի 25-ի գիշերը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում են անձրևներ՝ ամպրոպներով, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ / վրկ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: