Հայաստանը ռուսների համար թավշյա սեզոնին դարձել է ամենանախընտրելի վայրը: Այս մասին ասված է Tutu.ru ճանապարհորդական ծառայության հետազոտության մեջ:
Հետազոտությունների համաձայն՝ ռուսների շրջանում թավշյա սեզոնի ընթացքում արտասահմանյան թռիչքների ամենատարածված ուղղություններն են Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Թուրքիան: Նախընտրելի ուղղություններ են նաև Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իտալիան, Եգիպտոսը, Չեռնոգորիան:
Tutu.ru-ն պարզել է, որ աշնան սկզբին անկախ ճանապարհորդների շրջանում Ռուսաստանի տարածքում թռիչքների պահանջարկը նվազել է գրեթե 5%-ով, այսինքն՝ ամբողջ երկրով մեկնելու հետաքրքրության կտրուկ անկում չկա: Ընդ որում, արտերկրում ավիատոմսերի ամրագրումների թիվն աճել է 13%-ով:
Համեմատվել է սեպտեմբերի առաջին երեք շաբաթվա ամրագրումների միջին թիվն օգոստոսի ամսվա ամրագրումների մակարդակի հետ: