«Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ջահերով երթ դեպի Եռաբլուր: «Հիշատակի երթ»-ն Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ է: Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ վաղը կլրանա 44-օրյա պատերազմի տարելիցը:
Մինչ օրս զոհերի վերաբերյալ հստակ թիվ չկա, այդուհանդերձ, հիմք ընդունելով նաև պաշտոնական տվյալները՝ զոհերի թիվը կարող է անցնել 4000-ը: 243 մարդ անհետ կորած է համարվում։ Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը մինչ օրս խախտում է նոյեմբերի 9-ի համաձայանագրով նախատեսված կետն ու անհապաղ հայրենիք չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: