Երևանում հոկտեմբերի 7-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ը սպասվում են անձրև և ամպրոպ։
Մարզերում հոկտեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: