ՌՖՄ մրցավարների կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար: Հայտնում է sports.ru կայքը:
Աղբյուրը նշում է, որ անցյալ շաբաթ ինսայդեր Սերգեյ Եգորովը ասել է, որ ՌՊԼ-ի ղեկավար Սերգեյ Պրյադկինը հրաժարականի եզրին է, նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի ակումբների ներկայացուցիչներից մեկը, իսկ հետո պաշտոնը կփոխանցվի Աշոտ Խաչատուրյանցին:
Երկուշաբթի RBK-ի լրագրող Հրանտ Գետադարյանը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ երեքշաբթի օրը Պրյադկինը կհայտարարի իր հրաժարականի մասին: