Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է լինելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զույցում հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով հոկտեմբերի 5-ին մեկնել է Իտալիա: Նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում` առանձնացրույց Իտալիայի նախագահի հետ, ապա նաև պատվիրակությունների հանդիպում ընդլայնված կազմով: Նշենք նաև, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Կաթողիկոսի պատվիրակության կազմում է նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ Այսօր նախագահի պաշտոնական այցն ավարտվում է։
2021 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Այս մասին ավելի վաղ հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգևոր և պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ և երգչախմբի կենդանի կատարումներով: 2021թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո։
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեփկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն է շրջանառվել, ըստ որի՝ որոշում է ընդունվել 1.000.000 ԱՄՆ դոլարը նվիրաբերել Արցախին։
Armenia Today-ի հետ զրույցում սոցիալական ձեռներեց, «The Future Armenian» շարժման համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մրցանակաբաշխության ընտրական կոմիտեում որոշում է կայացվել դափնեփկրին առաջարկել վերոնշյալ գումարի մինչև կեսն ուղղել այն երկրներ, որտեղ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել։ Այս տարի կիզակետում Արցախն է, 2020թ․ 44-օրյա պատերամզն ու հետևանքները։ Նրա խոսքով՝ Արցախն առաջին օրինակն է, բայց ամեն տարի այդ միջոցներն այլ վայրեր են ուղղվելու։
Մանրամասները՝ հաջորդիվ։