Սոչին ու Երևանը դարձել են ռուս զբոսաշրջիկների հանգստյան թոփ ուղղությունները: Այս մասին գրել է TACC-ը՝ հիմնվելով Yandex. Travel-ի՝ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը երկու ուղղություններով գնված ավիատոմսերի տվյալների վրա։
Վերլուծաբանները արտասահմանյան ճամփորդական ուղղությունների նման պատկերը կապում են համաճարակի ազդեցության և այն փաստի հետ, որ «թավշյա սեզոնին» նախկինում ընդունված ուղղությունները ռուսաստանյան ճանապարհորդների համար պարզապես անհասանելի են:
Երկկողմանի ավիատոմսերի միջին արժեքը դեպի Երևան նվազել է 35%-ով՝ 27 850 ռուբլիից մինչև 18 300 ռուբլի։