Վաղվանից մենք բոլորս հավաքվելու ենք կառավարության շենքի մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է անհայտ կորած զինծառայողների ծնողներից մեկը, ով նշեց, որ այսօր սպասվում էր 15-17 գերիների վերադարձ, որոնց մեջ նաև իր որդին պետք է լիներ։
Անհայտ կորածի ծնողը նշեց նաև, որ ՊՆ-ն արեն շուրջ մեկ տարի է՝ «խաբում է իրենց»։ Նա շեշտեց, որ ՊՆ-ն հստակ թիվ չի ներկայացրել, բայց «ոչ մի միանշանակ տեղեկատվություն չկա»։