Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ հայրենիք են վերադարձել հինգ հայ զինծառայողներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի բանակի 5 զինծառայողների ադրբեջանական գերությունից ազատելու համար: