Երևանում այսօր՝ հոկտեմբերի 25-ի գիշերը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հոկտեմբերի 25-ի գիշերը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով: