Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է անհայտ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակից։
Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին Ժիլ Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը։