Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 30-ին` Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով: