Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ աշխատակիցը 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ։
Նախարարի այս հրամանը միանշանակ չընդունվեց։ Քաղաքացիները և տարբեր փորձագետները նշում են, որ այս կերպ բնակչությանը ստիպում են պատվաստվել։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե նրանք պատվաստվելո՞ւ են, թե՞ ՊՇՌ թեստ են հանձնելու։
Մեր հարցված քաղաքացիների մի մասը փաստեց, որ արդեն պատվաստվել է, որոշները դեռ մտածում են, մի մասն էլ որոշել է չպատվաստվել և պարբերաբար թեստ հանձնել։
Մանրամասները՝ տեսանյութում։