22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործների կողմից գնդակահարվեցին ՀՀ պետական մի շարք այրեր:
Ահաբեկչությանը զոհ գնացին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ազգային ժողովի լրատվական ծառայությունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները 22 տարի անց կիսվում են իրենց ամենաթանկ հիշողություններով: