Կյանքից հեռացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը…
Այսօր, 74 տարեկան հասակում, մահացավ ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը… Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումն ու ավանդը մեր 100-ամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում:
Ցավակցում եմ հարազատներին…»: