Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել:
Կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային համարել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը, իսկ մյուս տոնական օրերը դարձնել աշխատանքային։
Նախագիծը խորհրդարանում բավականին բուռն քննարկեց։ Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատմանն անդրադարձել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա դիմել է ԱԺ խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե նրանք ինչպես են վերաբերվում Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թվի կրճատմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։