Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքը Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի և Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու միջև աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքի վերաբերյալ մերժվել է, փոխանցում է TACC-ը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը գերծանր քաշայինների եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և ցավալի պարտություն կրել մրցավարների որոշմամբ։ Գյումրեցի բռնցքամարտիկը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը, դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին փոխչեմպիոնը:
1/16 եզրափակչում նա հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում՝ Կոլումբիայից ժամանած մարզիկին։ Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը հաղթեց Ուզբեկստանի, իսկ կիսաեզրափակչում ադրբեջանցի բռնցքամարտիկին։