ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ՝ անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ», – նշեց Մկրտչյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
«Վիրավորում է ստացել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար»,- հավելեց Մկրտչյանը։