Մայրաքաղաքում այսօր գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ուշ երեկոյան, 25-ին և 26-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, նոյեմբերի 25-ին և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: