Այսօր Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրն է։
Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1991 թվականին եկել է Հայաստան և սեպտեմբերին մեկնել Արցախ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Թաղված է Եռաբլուրում։
Նրա անունով են կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում: